ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

1988-201 8 թթ. հայ ազգի Ոսկեդարն էր, իսկ 2018-ից սկսած՝ ամոթի

1988-201 8 թթ. հայ ազգի Ոսկեդարն էր, իսկ 2018-ից սկսած՝ ամոթի
21.11.2023 | 21:45

Կապիտուլյանտներից հակապետական են բոլոր նրանք, ովքեր փորձում են հավասարության նշան դնել թշնամուն հաղթած նախկին ու թշնամու առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած և Արցախն Ադրբեջանին հանձնած ներկա վարչակարգերի միջև։

Նման կարծիք տարածողները «ջուր են լցնում» արտաքին թշնամու ջրաղացին։

Ինչպե՞ս կարելի է համեմատել մի կողմից՝ արտաքին թշնամուն պարտության մատնած, Շուշին ազատագրած, հայությանը Եռատոն պարգեւած, Ապրիլյան պատերազմում հաղթած, իսկ մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական զույգի առաջ «ծնկի եկած», կապիտուլյացիա բերած, Շուշին ու Արցախը թշնամուն տված, թուրքին Հայաստան մտնելու «կանաչ լույս» տված, Եռատոնը «էրատո» դարձրած վարչակարգերը։

Հաղթանակների արժեքը լղոզելն ու շարունակական կորուստների մեղավորությունը բոլորի միջև փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի։

Պատմությունն անհնար է կեղծել։

1988-2018 թթ. Հայոց պետականության ոսկե ժամանակաշրջանն էր, երբ Հայը հաղթած էր և դա բարձրաձայն ընդունել է նույնիսկ կապիտուլյանտներին հաղթած Ալիևը։

Իսկ թշնամու լեզուն երկարել է, քանի որ Հայաստանում դեռ իշխում է մի ռեժիմ, որը դավաճանել է Արցախյան շարժման և Անկախության հռչակագրի իդեալներին։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 3852

Մեկնաբանություններ